k] Սյունիք / Կապան
4 971

Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապան


Aysor.am-ի տեղեկություններով` արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնաթիռով մեկնել է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնք: Վաղ առավոտից ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածներին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10–29–ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Նա տեղեկացրել է, որ  իր արձակուրդը կանցկացնի Հայաստանում:

«Կլինեն որոշ հարցեր՝ այդ թվում տարածաշրջանային, որոնց հետ կապված ես ամենօրյա ներգրավված կլինեմ, ըստ անհրաժեշտության»,-հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետը։


Նյութի աղբյուր՝ Aysor.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր