Սյունիք
802

Կապանից մեկնարկել են ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Պարեկային ծառայության համագործակցության արդյունքում Սյունիքի մարզի ճանապարհներին կատարվում են ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ։ Տեղադրվում են ճանապարհային ազդանշանային կոներ։

«Ճկուն սյուները տեղադրվում են առավել վտանգավոր և բարդ ճանապարհահատվածներում՝ նպաստելով ճանապարհի եզրերի և երթևեկության ուղղության ավելի լավ տեսանելիությանը, վարորդների կողմնորոշմանը՝ հատկապես գիշերային ժամերին և սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Մեկնարկը տրվել է Կապանի տարածաշրջանից։ Անվտանգության բարելավման միջոցառումները կշարունակվեն բոլոր տարածաշրջաններում»,-ասված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր