Սյունիք / Կապան
9 310

!!! Կապանում ժամանակավորապես սահմանվել է ջրամատակարարման նոր գրաֆիկ


 Կապանում վերջին օրերի առատ տեղումների և հեղեղումների հետևանքով ժամանակավոր դժվարություններ են առաջացել ջրամատակարարման համակարգի աշխատանքում։ 
 Բանն այն է, որ հեղեղումների ժամանակ քարաթափման հետևանքով խցանվել է «Գյարդ» ջրընդունիչից դեպի «Գեղի» մաքրման կայան ջուր մղող խողովակաշարը: Դրա հետևանքով ներկայում հնարավոր չէ անհրաժեշտ  ծավալի ջրաքանակ հասցնել #Կապան քաղաք: 
Այս օրերին Վեոլիա Ջուր ընկերության մասնագետներն շուրջօրյա ռեժիմով աշխատում են. 7-8 կմ ձգվող խողովակաշարում իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ քարերով խցանված հատվածը հայտնաբերելու և խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով։ Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և մինչ խնդրի կարգավորումը Կապանում ջրամատակարարումը կիրականացվի հետևյալ գրաֆիկով՝ 
Ջրամատակարարումը կդադարեցվի՝ 
 Ժ. 11։00 - 16։00 Շինարարների թաղամասում,
 Ժ. 09։00 - 18։00 Կենտրոն, Գ․ Նժդեհի փողոցը՝ նրբանցքներով, Մ․Ստեփանյան, Ազատամարտիկներ, Թումանյան, Երկաթուղայիններ, Մ․Հարությունյան, Սպանդարյան փողոցներում, 
Ժ. 14։00 - 20։00 Արփիկ, Աշոտավան, Լենհանքեր, Կավարտ թաղամասերում, Լեռնագործների փողոցում՝ իր նրբանցքներով,
Ժ. 08։00 - 16։00 Բարաբաթում թաղամասում,
Ժ. 09։00 - 18։00 Հալիձոր և Բաղաբերդ թաղամասերում,
Ժ. 18։00-ից մինչև առավոտ Ձորք թաղամասում։ 



Վեոլիա Ջուր / Veolia Armenia 

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր