Սյունիք / Կապան
4 770

Ավտովթար Կապանում․ բախվել են «Hongqi»-ն և «Opel Astra»-ն․  վերջինը բախվել է թիթեղյա ցանկապատին, կոտրել այն և մասամբ հայտնվել բնակչի հողամասում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Միհրան Մ․-ի վարած «Hongqi» մակնիշի և 63-ամյա Աշոտ Ք․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է թիթեղյա ցանկապատին, կոտրել այն և մասամբ հայտնվել բնակչի հողամասում։


 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Աշոտ Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։


Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Համլետ Սոսյանը, Արման Հովհաննիսյանը և Ալբերտ Ադլյանը։


Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։





Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

© https://shamshyan.com/hy/article/2026/05/27/1306226 

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր