Վերջին լուրեր:
Քոչարյանի՝ Քաջարանում կայացած հանրահավաքի ձախողումից հետո իրենց ցուցակի 151-րդ համարը փորձում է արդարանալ շեֆի առաջ՝ շրջանառելով իմ և ԶՊՄԿ-ի անունները և պնդելով, թե իբր ԶՊՄԿ-ի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են գործադրվել, որպեսզի նրանք չմասնակցեն հանրահավաքին։
Գուցե հաջողվել է Քոչարյանին համոզել, թե հենց դա է մարդկանց չմասնակցելու պատճառը, բայց իրականում լրիվ հակառակն է․
ԶՊՄԿ-ի աշխատակիցները չեն մոռացել 2021 թվականի ձեր գործելաոճը, երբ մարդկանց ստիպում էիք մասնակցել հավաքներին և անգամ փակում էիք վարչապետի ճանապարհը։
Այսօր ԶՊՄԿ-ի աշխատակիցներն առավել քան երբևէ ազատ են իրենց քաղաքական կամքն արտահայտելու հարցում և բարձր են գնահատում ազատ ընտրության իրավունքը։
20-26 ին ընտրում ենք 16-ին։
Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը














