Սյունիք
71

Սյունիքն այսօր անվտանգ է ավելի, քան երբևէ, որովհետև ՀՀ-ն երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը


TRIPP նախագիծը Հայաստանում խաղաղության, կայունության, անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է, և նախաստորագրման և առաջիկա ստորագրման հետ կապված շնորհավորում եմ բոլորիդ։ Սա մեծ, պատմական իրադարձություն է։


Այս մասին Կոտայքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան կատարած այցին և TRIPP նախագծի իրականացման շրջանակային համաձայնագրի նախաստորագրմանը։


«Ընդդիմությունը 2024-ին ասում էր՝ պատերազմ է լինելու, ես ասում էի՝ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու։ Պատերազմ չեղավ, եղավ և է խաղաղություն, ինչի առիթով ևս շնորհավորում եմ։ Ավելին՝ ընդդիմությունը Սյունիքի և Մեղրիի ողբ էր դրել տարիներով, ես ձեզ էսօր ասում եմ՝ Սյունիքն անվտանգ է ավելի քան երբևէ, էսօր Սյունիքին որևէ բան չի սպառնում, և համոզվելու համար պետք է նայել անշարժ գույքի շուկայի գներին»,- ասել է վարչապետը։

Սյունիքի հետ կապված մտավախություններ, ըստ վարչապետի, 90-ականներից են հնչում, բայց այդ ծրագիրն այլևս չկա, որովհետև ՀՀ-ն երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր