Վերջին լուրեր:
2026 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ-ի բացահանքի տարածքում գտնվող՝ կապալառու կազմակերպության կառավարման ներքո գործող ժամանակավոր պահեստարանում։
Դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացվել են համապատասխան ծառայությունները, և կազմակերպվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հրդեհի մարմանը մասնակցել են ընկերության տեխնիկական միջոցները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 3-4 մասնագիտացված հրշեջ տեխնիկա և անձնակազմ։
Օպերատիվ և համակարգված գործողությունների արդյունքում հրդեհը լիովին մեկուսացվել և մարվել է ահազանգի ստացումից շուրջ երեք ժամվա ընթացքում։
Հրդեհի հետևանքով այրվել է կապալառու կազմակերպության ժամանակավոր պահեստարանը։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։














