Սյունիք
3 331

Սյունիքում երեխաներ են մոլորվել․ ՆԳՆ


Մայիսի 22-ին՝ ժամը 17:40-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել, հայտնում են Փրկարար ծառայությունից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները Գորիս քաղաքին հարակից «Լաստիխութ» լեռ կոչվող տարածքում հայտնաբերել են մոլորված չորս երեխաներին, մոտ մեկ կմ իջեցրել լեռը և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել ծնողների մոտ:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր