Սյունիք
2 526

Քաջարան-Մեղրի ճանապարհին փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքը


Մայիսի 21-ին, ժամը 15:16-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարից կայծեր են նկատվում, վարորդը ներսում է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից ժայռին․ վարորդն արգելափակվել է։

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ, հատուկ գործիքների օգնությամբ բեռնատարից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։


rescue.mia.gov.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր