Սյունիք
375

Սյունիքում կառուցվել են 22 ամրացված շրջաններ՝ իրենց 33 տեղամասերով, արժեքը՝ շուրջ 40 միլիարդ դրամ. Պաշտպանության նախարար


Մեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սպառազինության գնման, բանակի ծախսերի, ռազմական բյուջեի վրա ամենամեծ ներդրում կատարած կառավարությունն է, Կապանում կայացած ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«2018 թվականի համեմատ՝ պաշտպանության ծախսերը 2025 թվականին 1.1 միլիարդ դոլար ավելին են եղել։ Մենք պաշտպանության ոլորտի ծախսերը հասցրել ենք 1 միլիարդ 700 միլիոն դոլարի. մեզնից առաջ այն կազմել է ընդամենը 640 միլիոն դոլար:

Միայն վերջին 3 տարիներին սպառազինության վրա 5.4 անգամ ավելի շատ է ծախսվել, քան 20 տարում՝ 1998-2018 թվականներին:

Այս պահի դրությամբ Սյունիքում կառուցվել են 22 ամրացված շրջաններ՝ իրենց 33 տեղամասերով, արժեքը՝ շուրջ 40 միլիարդ դրամ: Սա այն բազմաթիվ քայլերից մեկն է, որ գործնականում ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի ողնաշարի՝ Սյունիքի նկատմամբ»,- ընդգծել է նախարարը:




ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր