Վերջին լուրեր:
Սյունիքի մարզպետն անցած շաբաթ այցելել է Կապան համայնքի Տավրուս, Ներքին Խոտանան և Նորաշենիկ գյուղեր ևս։
Բնակիչների հետ հանդիպումներին զուգահեռ դիտարկվել են նաև հետևյալ աշխատանքները․
Նորաշենիկում կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրով կառուցվել է մարզադաշտ․ծրագրի ընդհանուր արժեքը՝ 24,1 մլն դրամ, պետության համաներդրումը՝ 55 տոկոս։ Նորաշենիկում մեկ այլ ծրագրով նորոգվել է բնակավայրի վարչական շենքը՝ 22,8 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի մեջ կառավարության համաֆինանսավորումը՝ 60 տոկոս։
Ներքին Խոտանանում կրկին սուբվենցիոն ծրագրով կառուցվել է բնակավայրի վարչական շենքը՝42,45 մլն դրամով։ Կառավարության ներդրման մասնաբաժինն այստեղ 60 տոկոս է։
























