Սյունիք / Քաջարան / Մեղրի
577

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով


Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով։ 
Շարունակվում են արդեն իսկ հորատված երկու թունելների բետոնապատման, հենապատերի, կամուրջների, արհեստական կառուցվածքների, ապագա մայրուղու հողային պաստառի կառուցման աշխատանքները։
Շինարարության որակը տեխնիկական հսկողություն իրականացնող թիմի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների մշտական հսկողության ներքո է։
Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ 




Ճանապարհայինդեպարտամենտ 



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր