Սյունիք
311

Սյունիքի ճանապարհներին քարաթափումներ են եղել


Սյունիքի մարզի ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել, որոնց հետևանքով երթևեկությունը մի հատվածում դարձել է միակողմանի, մեկ այլ հատվածում` փակվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Նշվում է, որ Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը քարաթափումների վերաբերյալ ահազանգեր է ստացել մարտի 27-ին և 28-ին։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ քարաթափումներ են եղել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր