Սյունիք
49

Կառավարությունը համաֆինանսավորեց ևս 11 սուբվենցիոն ծրագիր՝ 1.1 մլրդ դրամի չափով


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում ընդունեց հերթական սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու մասին որոշումը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց. «Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 11 համայնքների թվով 11 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 2–ը Արագածոտնի մարզում են, 1–ը՝ Արարատի, 2–ը՝ Արմավիրի,  2–ը՝ Գեղարքունիքի, 1–ը՝ Սյունիքի, 3–ը՝ Տավուշի մարզերում։ Համաֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 100 մլն դրամ։ Այս հատկացումով արդեն 2026–ին պետական բյուջեից կունենանք 3 մլրդ 57 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»։


Ավանդույթի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ընթերցեց, թե որ ծրագրերի մասին է խոսքը։ Դրանք վերաբերում են ընդհանուր 353,1 կիլովատտ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային 7 կայանների տեղադրմանը, շենքերի տանիքների հիմնանորոգմանը, վերականգնմանը, ճանապարհների ասֆալտապատմանը, խաղահրապարակի կառուցմանը, մանկապատեզի շենքի վերանորոգմանն ու հիմնանորոգմանը, արտաքին լուսավորության անցկացմանը, ոռոգման համակարգի արդիականացմանը, վերելակների փոխարինմանը և այլ աշխատանքների:


Միջոցներ են հատկացվել նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, գազամատակարարման գծի կառուցման, դուռ-պատուհանների փոխարինման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու և խորհրդատվական ծառայություներ ձեռք բերելու համար:

«Արագածոտնի մարզպետի աշխատակազմի շենքն ահավոր վիճակում է: Պետության համար ուղղակի նման շենքի գոյությունն ինքնին պրոբլեմ է, և պետք է այս հարցը լուծել»,- թեմայի համատեքստում նկատեց Փաշինյանը:

Նախարար Խուդաթյանն արձագանքեց՝ նախատեսված է աշխատանքներն իրականացնել փուլերով:


news.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր