Սյունիք / Կապան
218

«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել. ՇՄՆ


ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը վաճառել է «Շիկահող» պետական արգելոցի վերջին հողակտորը, չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է ապատեղեկատվություն։
 
Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Շիկահող» պետական արգելոցից որևէ հողակտոր երբևէ չի օտարվել։
 
«Հորդորում ենք զանգվածային լրատվության միջոցներին առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրներով, զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և հրապարակումներից առաջ դիմել իրավասու պետական մարմիններին՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով։
 
Միաժամանակ կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը և վստահել միայն պաշտոնական հաղորդագրություններին։
 
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու անխախտությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր