Սյունիք / Կապան
673

Սյունիքում գողության փորձը կանխվել է, տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվել է


Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անհայտ անձը փորձում է գողանալ Սիսիան քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը։ 

Տեղեկությունը իրացվել է Սյունիքի քրեական ոստիկանների և գվարդիայի ծառայողների հետ համատեղ։ Նույն օրը՝ ժամը 21։14-ին, տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


ՆԳՆ ոստիկանություն

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր