Պատվիրատու՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, այսուհետ՝ Պատվիրատու, հրավիրում է հայտատուներին ներկայացնել հայտեր «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գորիսի վարչական շենքի 2-րդ հարկի խոհանոցի և սանհանգույցների, 3-րդ հարկի սանհանգույցների և սանիտարական աշխատողների սենյակների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթի հետ կապված գնումների համար։
Բաց մրցույթի հղման համար՝ «ՔԳՀԿ 04/26»
Երկիրը՝ Հայաստան
Մրցույթի մեկնարկի ամսաթիվ՝ 13 փետրվար 2026թ.
Հարգելի գործընկերներ,
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն (Պատվիրատու), հայտարարում է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գորիսի վարչական շենքի 2-րդ հարկի խոհանոցի և սանհանգույցների, 3-րդ հարկի սանհանգույցների և սանիտարական աշխատողների սենյակների վերանորոգման աշխատանքների իրականացման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ:
- Բաց մրցույթը կիրականացվի մեկ փուլով: Հայտատուները տեխնիկական և ֆինանսական առաջարկները ներկայացնում են միաժամանակ Coupa էլ․ գնումների համակարգի միջոցով (Coupa Supplier Portal (coupahost.com))։ ՀՀ ռեզիդենտները փաստաթղթերը հաստատում են էլեկտրոնային ստորագրության միջոցով, իսկ ոչ ռեզիդենտները՝ բնօրինակից սկանավորված տարբերակով։
- Գնման ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են ՀՀ Ֆինանսների նախարարության հրապարակած գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (հղում), և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (հղում):
- Հայտատուները պետք է իրենց առաջարկները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով` օգտագործելով Coupa համակարգը և հաշվի առնելով Coupa-ի օգտագործման պայմանները, ինչպես նաև սույն փաստաթղթով սահմանված բաց մրցույթի պայմանները:
- Հայտերը կբացվեն և կգնահատվեն մրցութային փաթեթի պահանջների համապատասխան։ Ցանկացած տեխնիկական առաջարկ, որը չի բավարարի մրցութային փաթեթի և/կամ տեխնիկական բնութագրի պահանջներին, կհամարվի չհամապատասխանող։ Տվյալ հայտատուի ֆինանսական առաջարկը չի դիտարկվի: Աշխատանքների տևողությունը 120 օր է՝ սկսած պայմանագրի երկկողմանի ստորագրման օրվանից։
- Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի փետրվարի 25-ը, 11:00-ն, Երևանի ժամանակով: Հետաքրքրված ընկերությունները կարող են լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալ սույն բաց մրցույթի վերաբերյալ՝ իրենց առաջարկները ուղարկելով գնումների մասնագետ Ա․ Նիկոլայանին nikolayan@contourglobal.com հասցեին, Հեռ +37495017014։
Հայտատուները, ովքեր հետաքրքրված են այս գնումով, կարող են գրել. arevik.nikolayan@contourglobal.com նշելով իրենց էլ. Հասցեն, հաստատել իրենց հետաքրքրությունը և ստանալ Coupa համակարգին մասնակցելու հրավեր:
- Մրցութային փաթեթը կազմվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գնումների ընթացակարգին համապատասխան: Բաց մրցույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գնումների ընթացակարգի համաձայն: Սույն մրցույթից բխող վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում:
Մրցութային փաթեթին ամբողջությամբ անվճար կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ 04.26 Tender:














