Վերջին լուրեր:
ENG
Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային հատվածի (24կմ) կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային բաց մրցույթի շրջանակում շինաշխատանքներով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ։
Այցի ընթացքում նրանք եղել են այն տարածքներում, որտեղ նախատեսվում է իրականացնել Սիսիան–Քաջարան ճանապարհի Հարավային հատվածի շինարարությունը, ծանոթացել են տեղանքի առանձնահատկություններին, ռելիեֆին և ճանապարհի նախագծային լուծումներին։
Դաշտային այցից հետո ճանապարհաշինությամբ հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուների հետ, ներկայացրել իրենց հետաքրքրող հարցերն ու առաջարկները։
Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային՝ 24կմ երկարությամբ հատվածի կառուցումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Եվրոպական ներդրումային բանկի (EIB) և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։
+++
Within the framework of the international open tender for the procurement of construction works for the Southern Section (24 km) of the Sisian–Kajaran road under the North–South Road Corridor, representatives of interested companies attended a site visit to Syunik Province, accompanied by staff of the Road Department Fund.
During the visit, the representatives reviewed the areas where construction of the Southern Section of the Sisian–Kajaran road is planned and familiarized themselves with the terrain, topographical conditions, and the proposed road design.
Following the site visit, a meeting was held with representatives of the Road Department, during which questions and observations related to the project were raised and discussed.
The construction of the 24-km Southern Section of the Sisian–Kajaran road will be implemented with co-financing from the European Bank for Reconstruction and Development (EBRD), the European Investment Bank (EIB), and the Government of the Republic of Armenia.














