Վերջին լուրեր:
Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես դիմել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին՝ Բաղաբուրջի հուշահամալիրի վերանորոգման հարցը ներառելու համայնքային առաջնահերթ ծրագրերի շարքում։ Այդ մասին ֆեյսբուքյան տեսանյութով տեղեկացրել է խմբակցության ղեկավար Լավրենտ Ստեփանյանը։
«Հուշահամալիրի անբարեկարգ վիճակի հարցը վաղուց էր մտահոգում մեզ։ Հանդիպել ենք բնակիչների հետ, լսել նրանց ու դիմեցինք համայնքի ղեկավարին։ Բաղաբուրջի հուշահամալիրը Կապանի պատմական հիշողության կարևոր մաս է։ Այն կրում է անցյալի ցավն ու արժանապատվությունը, նահատակների հիշատակը և համայնքի ինքնությունը»,-տեսանյութում նշել է ՔՊ խմբակցության ղեկավար Լավրենտ Ստեփանյանը։ ,– նշել է Ստեփանյանը տեսանյութում։
Մանրամասները տեսանյութում՝














