Վերջին լուրեր:
Փետրվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է:
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։














