Սյունիք / Քաջարան
510

Սյունիքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել


Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 9-ին Քաջարան քաղաքի Կավճուտ բնակավայրում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով, կանգնեցրել են Գորիսի 45-ամյա մի բնակչի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան:


Մեքենայի թափքում կաղնի ծառատեսակի փայտանյութ է եղել, մինչդեռ վարորդը ներկայացրել էր բոխու փայտանյութի ժամկետանց փաստաթուղթ։



Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր