Սյունիք / Կապան
585

«Սյունիք» օդանավակայանը հայտարարություն է տարածել


«Սյունիք» օդանավակայանը հայտարարում է, որ հակառակ այսօր լրատվամիջոցներում տարածված հրապարակումների, օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։ Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացառապես չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության  L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։ 


Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով։ 
Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի  օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց անմիջապես հետո, որը նախատեսվում է այս տարեվերջին։


Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերից, նախկին 3-ի փոխարեն իրականացվում է շաբաթական 5 չվերթ, որոշակի պահանջարկ է նկատվում նաև չարտերային թռիչքների մասով։ 


Խնդրում ենք լրատվամիջոցներին և անհատներին, «Սյունիք» օդանավակայանի և «ՆովԷյր» ավիաընկերության  մասին տեղեկությունների համար դիմել պաշտոնական խողովակներով։ Միշտ պատրաստակամ ենք տրամադրել հանրության համար կարևոր տեղեկություն։
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր