Սյունիք / Կապան
128

Կապանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել դասական աճուրդով


Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեն հանքեր թաղամաս 70 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել դասական աճուրդով:
Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 53 700 000 դրամ։
Որոշմամբ նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2027 թ. հուլիսի 7-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գնի նվազեցման։
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր