Վերջին լուրեր:
Հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հնագիտական հուշարձանների տեղափոխումը մեզանում մեծ տարածում չունի։ Հատուկենտ օրինակներ կարելի է նշել։ Վերջերս նման փորձ է կատարել նաև մեր արշավախումբը՝ Քաջարանում հայտնաբերված դամբարանադաշտը պեղելուց հետո դամբարաններից մեկը տեղափոխելով Կապանի երկրագիտական թանգարանի բակ։
Քաջարանի նորահայտ դամբարան՝ պեղումներ, ապամոնտաժում և վերստեղծում։
ԶՊՄԿ հնագիտական արշավախումբ, ղեկ․՝ Հ․ Բադալյան, հնագետ՝ Տ․ Ալեքսանյան, ճարտարապետ՝ Ա․ Հախվերդյան»։





















