Սյունիք / Սիսիան
136

Քաղաքացին զենք-զինամթերք է թողել Շաքիի ջրվեժ տանող ճանապարհին


Հուլիսի 17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Ճգնժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շաքիի ջրվեժ տանող խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, երկու նռնակ և տարբեր հրազենների 330 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր