Սյունիք / Կապան
2 057

Կապանի ավագանու ՔՊ խմբակցությունը նոր անդամներ ունի



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված Լավրենտ Ստեփանյանը, Վահագն Հարությունյանը և Արմինե Պապեյանը օրինական ընթացակարգով ստանձնել են Կապանի համայնքի ավագանու անդամի լիազորությունները։

Նրանք վստահեցրել են, որ ավագանու կազմում գործելու են բաց ու նվիրված ձևով՝ համայնքի շահերն առաջնահերթ դարձնելով, բարձրաձայնելու են բնակիչների խնդիրներն ու մասնակցելու են դրանց լուծմանը։ Լավրենտ Ստեփանյանին վստահվել է նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնը։

Նոր անդամները նշում են, որ իրենց գործունեության առանցքում լինելու են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ համայնքի զարգացումն առաջ մղելու նպատակով։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր