Վերջին լուրեր:
Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։
Այս մասին մայիսի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:
«Հարցն այսօր քննարկվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների բանակցությունների ժամանակ»,- նշել է Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից ավելի վաղ հայտնել էին, որ պաշտոնական Մոսկվան ակնկալում է՝ մինչև մայիս հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։













