Սյունիք / Կապան
125

Անվճար ծրագրավորման դասընթացներ Կապանում՝ Թումո լաբերից


Կապանում տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրվածների համար հունիսին սկսվում է Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը։

6-12 ամիս տեւողությամբ ճկուն գրաֆիկով անվճար ծրագիրը բաց է 18 տարեկանը լրացած, Machine Learning, Python եւ jаvascript սովորել ցանկացողների համար: Նախագիծը հասանելի է բոլորին՝ անկախ փորձից ու ծրագրերին ծանոթության մակարդակից, եւ նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ գիտելիքներն ամրապնդել ցանկացողների համար։

Ծրագիրը կիրականացվի Թումո Կապանում։ Մանրամասները եւ ժամկետները հասանելի են tumolabs.am կայքում։

Թումո լաբերի թիմը մայիսի 15-ին կանցկացնի տեղեկատվական հանդիպում, որին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այս հղումով։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր