Սյունիք / Քաջարան
330

Քաջարանում ընթացքի մեջ է սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի կառուցումը


Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ դիտարկել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ  Քաջարան քաղաքում նոր նախադպրոցական ուսումնական հաստատության կառուցման ընթացքը։ 
Նոր ՆՈՒՀ-ը կառուցվում է 120 երեխայի համար՝ նախկին մանկապարտեզի  տարածքում։ 
Այս պահին կատարվել է նախատեսվող շինաշխատանքների մոտ 40 տոկոսը։ 


Սուբվենցիոն ծրագրի արժեքը 544 միլիոն դրամ է, որի 80  տոկոսը հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։
Կապալառու՝ «Աժդանակ» ՍՊԸ։
—————————————————————
Շինարարության ավարտը նախատեսված է 2025թ․ տարեվերջին՝ նոր ու հարմարավետ ՆՈՒՀ հաճախելու հնարավորություն տալով քաջարանցի փոքրիկներին։ 


ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ/Staff of Syunik Marzpet of the RA


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր