Սյունիք / Կապան / Քաջարան
1 335

Կապանում և Քաջարանում իրենց բանախոսություններով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը


Մայիսի 10-ին Կապանում և մայիսի 11-ին Քաջարանում կանցկացվեն «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները, որոնց մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Շարժումը դարձել է վերջին ամիսների ամենաուշագրավ հասարակական նախաձեռնություններից մեկը, որը համախմբում է հազարավոր քաղաքացիների՝ մի գաղափարի շուրջ. կրթությունը նորաձև է, և սովորելն այսօր ազգային անհրաժեշտություն է։

Այս շարժման հանդիպումները չեն սահմանափակվում պաշտոնական ելույթներով. դրանք դառնում են անմիջական երկխոսության, ոգեշնչող պատմությունների, մշակութային անակնկալների և կյանքի փորձի փոխանակման հարթակ։ Վարչապետը և տիկին Հակոբյանը հանդես են գալիս ոգևորիչ ելույթներով՝ խոսելով կրթության իրական արժեքի, հասարակական վերափոխման և ապագայի վստահ կերտման մասին։ 

Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել հանդիպմանը՝ լրացնելով հետևյալ հայտը՝ https://forms.gle/14TU9paSzmZrKeps5։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր