Սյունիք / Կապան
434

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ


Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ կառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 5 փոխհատում։

 6 կամուրջ գտնվում է բետոնացման փուլում, 11 կամրջի վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի հիմքերից մեկը, ըստ նախագծի, համընկել և կառուցվում է գործող Մ-2 ճանապարհի վրա։ 

Կապալառու կազմակերպությունը մինչ տրանսպորտային հանգույցի շինարարության մեկնարկը կառուցել է Մ-2 ճանապարհի նշված հատվածը շրջանցող ճանապարհահատված՝ տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունն ապահովելու համար։ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր