Սյունիք
416

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում․ Դավիթ Դանիելյան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը 2 օր է՝ գտնվում է Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում:

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է պատգամավորը:

«2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում: Բնակիչների բնականոն կյանքը շարունակվում է՝ անկախ այն բանից, որ գիշերը լսվում են կրակոցների ձայներ:

Բնականաբար դա առաջացնում է բնակիչների մոտ անհանգստություն, սակայն ոչ տագնապ: Նրանք շարունակում են աշխատել ու շենացնել մեր սահմանը:

Գյուղում աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Այս վճռական, ինքնավստահ ու նվիրված մարդիկ մեր սահմանապահն են: Քանի դեռ իրենք ուժեղ են, ուժեղ ենք մենք, մեր պետությունը:

Այս ժամանակավոր դժվարությունը անպայման հաղթահարելու ենք և ամրանալու ենք»,- ասվում է գրառման մեջ:

Տեսանյութը դիտեք այստեղ



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր