Սյունիք / Գորիս
90

ԵՄ առաքելությունը նկատել է Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների հետևանքները


Զատկի տոնի հանգստյան օրերին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը իր գործունեության տարածքում անցկացրել է 27 ցերեկային և գիշերային պարեկություն: Այն ներառել է Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում պարեկությունը: Այս մասին հայտնել են ԵՄ առաքելության գրասենյակից:


«Խոզնավարում առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները, որոնք, հնարավոր է, արձակվել են այդ հատվածի ադրբեջանական դիրքերից»,- նշված է առաքելության Facebook-ի էջում:

Նախօրեին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր