Սյունիք
880

«Դա կդառնա Սյունիքի մարզի անվտանգ զարգացման հուսալի երաշխիք». Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին


Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցի վերաբերյալ կա բազմապլան հստակություն։ Մենք ակնկալում ենք, որ մինչև մայիս կհասնենք կոնկրետ համաձայնությունների գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Մենք համոզված ենք, որ ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը հանրապետության հարավում գտնվող ռազմավարական կարևոր տարածաշրջանում համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին»,- ասել է Զախարովան։


Նա նշել է, որ այդ քայլը կարող է զգալի խթան հաղորդել առևտրա-ներդրումային, հասարակա-կրթական, մշակութային-մարդասիրական համագործակցության խորացման, ինչպես նաև այդ տարածաշրջանի և Ռուսաստանի մյուս մարզերի միջև փոխշահավետ կապերի հաստատման համար։


Զախարովան կարծում է, որ Սյունիքում երկրների միջև տնտեսական օրակարգի առաջխաղացումը ձեռք կբերի ավելի արդիական նշանակություն ԵԱՏՄ ձևաչափում՝ կապված ազատ առևտրի գոտու մասին Իրանի հետ վերջերս վավերացրած համաձայնագրի հետ։


 Ռուս դիվանագետի տեսանկյունից, «Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը կդառնա Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ և անվտանգ զարգացման հուսալի երաշխիք»։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր