Սյունիք / Մեղրի
2 556

1 զոհ, 1 վիրավոր․ Սյունիքում ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան գլորվել է ձորը


Մարտի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:   

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվել  նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:   

Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին:  Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն: 

Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում:    Подробнее: https://shabat.am/am/article/344095/RD-sahmanapah-zorqeri-avtomeqenan-Meghri-Nrnadzor

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր