Սյունիք / Կապան
453

Կապանում կանցկացվի «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը․ մամուլի ասուլիս՝ ուղիղ միացում


Կապանի դրամատիկական թատրոնում անցկացվում է մամուլի ասուլիս՝ նվիրված «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությանը։ Ասուլիսի բանախոսներն են  Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, միջոցառման հովանավոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը, ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը,  Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։ 


«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա Կապան քաղաքում, որին մարտի 20-26-ը կնախորդի Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Մարտի 27-ին կանցկացվի փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը։ Միջոցառումները նվիրված են Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակին։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր