Սյունիք / Սիսիան
100

Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է


Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 10:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:  Պարեկները սահմանազատել են տարածքը: 


Ոստիկաններն ու պարեկները սեփական տան բակում հայտնաբերել են փայթուցիչ և դռան կոտրված ապակիներ:  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  Մինչ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբն ու փորձաքրեագետը, Սիսիանի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Վ.-ն: 

Կայքի տեղեկություններով՝ նա այցելել է նշված տուն և նռնակ է նետել, ինչի հետևանքով էլ պայթուցիչը պայթել է:  


 Նյութի աղբյուր՝ shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր