Սյունիք
1 079

Ավարտվել են Սյունիքի էկոպարեկների մասնագիտական դասընթացները


Ավարտվել են շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի փուլը հաղթահարած անձանց երկփուլ մասնագիտական դասընթացները։ 

10-օրյա ժամկետով առաջին փուլի մասնագիտական ուսուցումն իրականացվել է Երևանի պետական համալսարանում, որի ընթացքում մրցույթի փուլը հաղթահարած անձինք ուսանել են էկոլոգիա, կենդանաբանություն, բուսաբանություն, անտառագիտություն և իրավաբանություն, 


5-օրյա ժամկետով երկրորդ փուլի մասնագիտական ուսուցումն իրականացվել է ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, որի ընթացքում ուսուցանվել է հակահրդեհային պատրաստություն։

Հաջորդիվ երկփուլ մրցույթը հաղթահարած անձինք կներգրավվեն հատուկ ուսուցման ծրագրում, որի ընթացքում ձեռք կբերեն ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու կարողություններ և «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքից բխող ամենօրյա ծառայողական խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ ֆիզիկական և կրակային պատրաստվածություն։


ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր