Սյունիք / Մեղրի
10 828

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են 07-ն ու իրանական Scania բեռնատարը. 07-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 383-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Ռոմիկ Պետրոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջավանշիր Աբեդիի վարած Scania  մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, իսկ  07-ը վերածվել է մետաղե ջարդոնի:


Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար  Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:


Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ մասի պետ Ահարոնյանի գլխավորությամբ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Լուսանկարները՝  Դավիթ Հայրապետյանի


shamshyan.com




ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր