Սյունիք / Մեղրի
90

Մեղրին 2026 թվականին կդառնա ԱՊՀ մշակութային քաղաք


Հայկական Մեղրին 2026 թվականին կդառնա ԱՊՀ մշակութային քաղաք, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրված են առանձին որոշմամբ հաստատելու ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկը։

 «Ադրբեջանի Լաչինը (Բերձոր) հաջորդ տարի պետք է ճանաչվի մշակութային քաղաք, հայկական Մեղրին՝ 2026 թվականին, բելառուսական Մոլոդեխնոն՝ 2027 թվականին»,- ասել է Լավրովը ԱՊՀ արտաքին գործերի խորհրդի նիստի ժամանակ։ Հուլիսի 8-ին Սոչիում կայացած ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշվել էր հայկական Կապանը 2026 թվականին դարձնել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ 

2024 թվականին Տաշքենդն (Ուզբեկստան) էր հռչակվել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, իսկ 2025 թվականին՝ Գաբալան (Ադրբեջան)։

 Նյութի աղբյուր՝ Armenia Today

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր