Սյունիք
163

Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման հարցերի շուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարվում են անհրաժեշտ աշխատանքներ․ ԱԳՆ


factor.am: Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսության բացման հարցերի շուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև շարունակվում են գործնական քննարկումներ և տարվում են անհրաժեշտ աշխատանքներ, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Factor.am-ը փորձել էր արտգործնախարարությունից պարզել՝ արդյո՞ք ՀՀ-ն Ֆրանսիայից ստացել է դիմում Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին։

Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան` անդրադառնալով հարցին, թե ինչ է անում Ֆրանսիան հայերին պաշտպանելու համար հայտարարել էր, որ Ֆրանսիան նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Սյունիքի մարզից պատգամավոր ընտրված Մարինա Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնել էր, թե արտգործնախարարությունից իրեն փոխանցել են, որ Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն է բացելու և այն տեղակայվելու է Գորիս քաղաքում։

Բացի Ֆրանսիայից, ռուսական կողմից ևս հայտարարել են Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին։ Իսկ 2022 թվականին Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր