Սյունիքից «սուր էկզոգեն թունավորմամբ» Երևան տեղափոխված 9-ամյա Մարիաննայի առողջական վիճակը գնահատվում է լավ, մի քանի հետազոտությունից հետո երեխան դուրս կգրվի,- «Փաստինֆո»-ին հայտնեցին Երևանի Մուրացան բժշական կենտրոնից։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 հոգանոց ընտանիք՝ բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն, որտեղ 4-ամյա Լուիզան, գիտակցության չգալով, մահացել է։
Նախնական տվյալներով՝ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը վատացել է ընթրիքի ժամանակ երշիկեղեն և մսեղեն ուտելուց հետո։
Գորիսի ԲԿ-ից 9-ամյա աղջիկը ծանր վիճակում՝ ՀՀ սանավիացիայով, տեղափոխվել էր «Մուրացան» ԲԿ, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։ Բժիշկները բավարար են գնահատել նաեւ մյուս երեխաների առողջական վիճակը, ծնողները եւս դուրս գրվել հիվանդանոցից։
Թունավորման պատճառների մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։ «Փաստինֆո»-ն փորձում է իրավասու մարմիններից ճշտել, թե արդյոք կասեցվել է ընկերության գործունեությունը՝ նախքան թունավորման պատճառները պարզելու համար։
Նյութի աղբյուր՝ pastinfo.am