Սյունիք / Կապան
143

Ամրակայվում է Սյունիքի մարզի Շիկահողի պատմական կամուրջը


Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում իրականացվում են Կապան համայնքի Շիկահողի կառուցված կամուրջի ամրակայման և նորոգման աշխատանքները (տեղական նշանակության)։


Հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի մշակման և ամրակայման աշխատանքներն իրականացվում են «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմամբ։


ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում քննարկվել է պատմական կամուրջի ամրակայման էսքիզային նախագիծը և ստացել դրական եզրակացություն (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյան)։ Սահմանված կարգով՝ լիազոր մարմնի կողմից տրվել է հուշարձանի ամրակայման և նորոգման թույլտվությունը։


Հիշեցնենք, որ Շիկահող գյուղի 19-րդ դարի (1886 թ․) կամուրջը կառուցվել է նույնանուն գետակի վրա: Այն միաթռիչք է, ճակատային պատերը և թաղերը կառուցված են կոպտատաշ բազալտով և գետաքարերով, իսկ թաղի եզրակամարները՝ սրբատաշ բազալտով։


Նյութի աղբյուր՝ freenews.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր