Սյունիք / Կապան
305

ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել


Մոսկվան ակնկալում է Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին TACC-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։


«Հրամաններ են տրվել Հայաստանում և Մալդիվներում գլխավոր հյուպատոսություններ բացելու բացելու վերաբերյալ։ Այժմ Ինդոնեզիայի Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ներկայումս մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, սա բավականին մեծ կազմակերպչական և տեխնիկական աշխատանք է»,-ասել է Իվանովը։


Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետը նշել է, որ դա սպասվում է «մոտ ապագայում»։


«Ակնկալում ենք մինչեւ տարվա վերջ»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։ 


Նյութի աղբյուր՝ Aliqmedia

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր