Սյունիք / Մեղրի
248

Վարչապետ Փաշինյանը հետևել է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարությանը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի այցի շրջանակում հետևել է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքներին։  Այս մասին նշված է Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջի գրառման մեջ, որին կից տեղեդրվել է այցի վերաբերյալ տեսանյութ։

«Այս տարվա մայիսից մեկնարկել են Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները: 

Ավարտը նախատեսվում է 2026թ. վերջին: Պայմանագրի արժեքը 214.4 մլն. դոլար է: Շինաշխատանքներն իրականացնում են իրանական 2 ընկերություն»,- տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր