Սյունիք / Կապան
582

Նիկոլ Փաշինյանը Կապանում շրջում է շինհրապարակներով և ներկայացնում սուբվենցիոն ծրագրերով կառավարության տրամադրած գումարները․ տեսանյութ


Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներ: Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Սուբվենցիոն ծրագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը»,- Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ին Կապանում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը, որը վարել էր վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ծանոթացա Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս:
170 սանի համար նախատեսված մանկապարտեզի արժեքը 295 մլն դրամ է, որից Կառավարության մասնաբաժինը 80 տոկոս է:



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր