Սյունիք / Մեղրի
223

«Նուռ/NOOOR»․ նոր նախագիծ Մեղրի համայնքում


Մեղրի համայնքապետարանում աշխատանքային այցով հյուրընկալել են ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետներին՝ նոր նախագծի առաջարկությամբ։



Նախագիծը կոչվում է «Նուռ/NOOOR», այն համայնքում զարկ է տալու նռից պատրաստվող խմիչքների արտադրությանը և գյուղական բնակավայրերում մշտական բնակեցված առանձնատանը նռան վերամշակման համալիր ծրագիր է։



Այդ առիթով Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է հանդիպում-քննարկում համայնքի մի շարք շահագրգիռ անձանց հետ, նրանց մանրամասն ներկայացվել է «NOOOR» նախագիծը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել «Կայուն համայնքներ» ծրագրի հաջողված նախագծերին, որոնցից են՝

  • Չիր-չիր
  • Ես կարող եմ
  • Կախասունկ
  • Քաղցր տուն
  • Solar 24 և այլն։

Նախագիծն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի համաֆինանսավորմամբ և ուղղված է Սյունիքում և Վայոց Ձորում աջակցել ագրովերամշակման ոլորտում գործող տնային տնտեսություններին՝ վերազինվել և բարձրացնել արդյունավետությունը։


Նյութի աղբյուր՝ armradio.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր