Սյունիք / Կապան
11 321

Կապանում բախվել են «Տոյոտա»-ները. կա տուժած (լուսանկար)




Մայիսի 29-ին, ժամը 11:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1995 թ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Տ. Գ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր