Սյունիք / Քաջարան
3 568

Քաջարանի բնակիչը պղնձե փաթույթները գողացել և վաճառել էր


Մայիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժին փակ բաժնետիրական մի ընկերության աշխատակցից հաղորդում էր ստացվել, որ մայիսի 17-ի ժամը 16-ից մայիսի 18-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը ջարդել, մտել են ընկերության տարածքում գտնվող փաթեթավորման արտադրամաս և գողացել 56 պղնձե փաթույթ՝ մոտ 425 կգ ընդհանուր քաշով:


Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՓԲԸ արտադրամասից գողությունը կատարել էր Քաջարան քաղաքի բնակիչ 35-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա իր «Ֆորդ» մակնիշի մեքենայով գողոնը տեղափոխել էր Շինուհայր և վաճառել նույն գյուղի մի բնակչի:


Քաջարանցի երիտասարդը ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին: Նա ձերբակալվել է: Հայտնաբերվել և ոստիկանության Կապանի բաժին է ներկայացվել նաև Շինուհայրի բնակիչը: Նա հայտնել է, որ մայիսի 18-ին քաջարանցի երիտասարդից գնել է 400 կգ պղնձե փաթույթ՝ վճարելով 1 միլիոն 100 հազար դրամ: Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր