Վերջին լուրեր:
Ինչպես հայտնել էինք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ 9 մարդ, զոհվել են։
Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմըև այլ պաշտոնյաներ:
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ողբերգական պատահարի կապակցությամբ երկրում 5-օրյա սուգ է հայտարարել, խոնարհվել են պետական բոլոր գերատեսչությունների դրոշները, արգելվել՝ զանգվածային միջոցառումները:
Նյութի աղբյուր՝ armtimes.com














